Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    412,5
    426,5

  • RUB

    4,85
    5,25

Կարևոր իրադարձություններ

ՔԿ նախագահի հրամանով քննիչ է ազատվել զբաղեցրած պաշտոնից

27 Հունվար, 2023 19:30
ՔԿ նախագահի հրամանով քննիչ է ազատվել  զբաղեցրած պաշտոնից

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է անհանդուրժողական մոտեցումը համակարգում կարգապահական կոպիտ խախտումների, առանձին դեպքերում գործառութային պարտականությունների կատարման հարցում դրսևորվող անբարեխիղճ վարքագծի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը քննարկել է ՀՀ ՔԿ ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի (քննիչի) նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ վերջինս մի քանի քրեական վարույթներով տևական ժամանակ, առանց իրավաչափ նպատակի, չի կատարել անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև թույլ է տվել քրեադատավարական նորմերի այլ խախտումներ։

Կարգապահական հանձնաժողովը բավարարել է միջնորդությունը, ինչի հիման վրա, ՀՀ ՔԿ նախագահի հրամանով, քննիչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

Լրահոս

Դիտել ավելին