Կարևոր իրադարձություններ

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով կստեղծվի

27 Հունվար, 2023 19:15
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

 
 

1. Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին՝ 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝ ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին