Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    413
    427

  • RUB

    4,86
    5,26

Կարևոր իրադարձություններ

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք (լուսանկարներ)

27 Հունվար, 2023 17:35
 ՊՆ վարչական համալիրում անցկացվել է սպա-իրավաբանների մասնագիտական հավաք (լուսանկարներ)

Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ:

Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների մշակման ու անցկացման հարցերը, ընդգծվել է իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման կարևորությունը:

Հավաքի մասնակիցները Բանակի օրվան ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին