Կարևոր իրադարձություններ

Անգնահատելի է Ձեր ավանդը՝ Հայաստանն առավել քաղցրահամ ներկայացնելով աշխարհին. Վարդանյանը Մանսուրյանին

27 Հունվար, 2023 17:43
Հեղինակ՝ Գոռ Վարդանյան
Անգնահատելի է Ձեր ավանդը՝ Հայաստանն առավել քաղցրահամ ներկայացնելով աշխարհին. Վարդանյանը Մանսուրյանին

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.

«Սիրելի Մաեստոր Տիգրան Մանսուրյան,

Պոլիտեխնիկական մեծ համայնքի և անձամբ իմ անունից ընդունեք մեր ջերմ շնորավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Անգնահատելի է Ձեր ավանդը՝ Հայաստանն առավել քաղցրահամ ներկայացնելով աշխարհին՝ ստեղծած յուրաքանչյուր նոտայով, որը ծնունդ է առել Հայոց Աշխարհում՝ ցույց տալով քարերի եկիր մեր Սուրբ աշխարհը:

Ձեր բարձրարժեք ստեղծագործությունները յուրաքանչյուր հայի համար կարևոր պատգամ է՝ սիրել և լինել նվիրված սեփական հողին: Մանսուրյանական գոհարները ցանկացած հայ համարում է իրենը. Դրանք իսկապես հայկական են և ազնվի՝ հայոց լեզվի պես:

Ձեր ստեղծագործություններով աշխարհում դարձել եք բացառիկ լեգենդ, որովհետև Ձեր գործերը համամարդկային են, որտեղ առանցքայինը խաղաղության հնչյուն է:

Ձեր փառահեղ մեծ հայի տեսակը, բացառիկ հարստություն է մեր հայրենիքի ու առհասարակ համայն հայության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել անամբ Ձեզ ճանաչելու ու Ձեր նարկայությունը վայելելու համար:
Շնորհավորելով Ձեզ, շնորհավորում եմ բոլորիս, որ ունենք իսկական հայ, մեծանուն կոմպոզիտոր:
Ուժ ու կորով, ամուր առողջություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին