Կարևոր իրադարձություններ

Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում պայմանները բավարար չեն. Անահիտ Ավանեսյան

27 Հունվար, 2023 17:16
Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում պայմանները բավարար չեն. Անահիտ Ավանեսյան
Արմաշի հոգեկան առողջության կենտրոնում անձանց պահման և առողջության իրավունքների ապահովման պայմանները բավարար չեն:
 
Այս մասին այցի ընթացում արձանագրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ Արարատի մարզպետարանի գործընկերների հետ կկազմվի աշխատանքային ծրագիր՝ առողջության կենտրոնի հետագա կարգավիճակը հստակեցնելու նպատակով:
 
Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, այս կենտրոնում գտնվում են հիմնականում խնամքի կարիք ունեցող անձինք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քանիցս ընդգծել է բուժական և խնամքի ծառայություններն առանձնացնելու նպատակահարմարության մասին՝ ի նպաստ կենտրոններում գտնվող անձանց:
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին