Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում այս տարի 4 առողջության կենտրոն կվերանորոգվի

27 Հունվար, 2023 16:36
Արարատի մարզում այս տարի 4 առողջության կենտրոն կվերանորոգվի

Արարատի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել:

Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:

Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը:

Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված, վերապատրաստված մասնագետներով ԱԱՊ օղակ՝ բարձրորակ թերապևտիկ ծառայություններով, և կկրճատվեն ստացիոնարների անհարկի ուղղորդումները:

Ի դեպ, կապիտալ վերանորոգումների ծրագրի շրջանակներում այս տարի Արարատի մարզում 4 առողջության կենտրոն է վերանորոգվելու և վերազինվելու. ծրագրի շրջանակներում ներառված են նաև մի շարք բժշկական կենտրոններ:

Հանդիպման վերջում նախարարը նշել է, որ առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի անցման համար ամբուլատորիաների ղեկավարների հետ առցանց քննարկումներ կկազմակերպվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին