Կարևոր իրադարձություններ

Հայազգի արշավորդը Աբու Դաբիում հաղթել է

27 Հունվար, 2023 16:22
Հայազգի արշավորդը Աբու Դաբիում հաղթել է

Հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում հաղթել է «Sharky-Racing» թիմը, որի առաջատարը հայազգի արշավորդ Արթուր Գորոյանն է։

Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։

Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։

 

Լրահոս

Դիտել ավելին