Կարևոր իրադարձություններ

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր

27 Հունվար, 2023 14:56
Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր
Բուսական աշխարհին, կենդանական աշխարհին և բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող օրենքներում կամրագրվեն լիազորող նորմեր
««Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող օրենքներում ամրագրել լիազորող նորմերը:
Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունվարի 27-ին հրավիրված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Արամ Մեյմարյանը նշել է, որ ներկայումս ոլորտը կարգավորող Կառավարության մի շարք որոշումներ գործում են, սակայն չունեն լիազորող նորմեր, իսկ որոշներն էլ պատրաստվում են մշակվել, սակայն լիազորող նորմերը բացակայում են:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրենքների ընդունմամբ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտների իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին:
Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:
 

Լրահոս

Դիտել ավելին