Կարևոր իրադարձություններ

Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրել

27 Հունվար, 2023 14:19
Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրել

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 47-րդ օրվա տեղեկագիրը։

Շրջափակման և ադրբեջանական կողմի հրահրած էներգետիկ ճգնաժամի պատճառով Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրում:

Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։ Այդ հարցում պետությունը, իր սուղ հնարավորությունների  սահմաններում, աջակցում է բնակչությանը։ Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ:

Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին