Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Հարսը փորձել է հրկիզել տան հավանոցը

27 Հունվար, 2023 13:55
Հարսը փորձել է հրկիզել տան հավանոցը

Հունվարի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնում Արծվաբերդ բնակավայրի վարչական ղեկավարից ահազանգ էր ստացվել, որ այրվել է գյուղացիներից մեկի խոտի դեզը:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ստուգման արդյունքում պարզել են, որ հունվարի 24-ի ժամը 22.00-ի սահմաններում անհայտ անձը հրկիզման եղանակով այրել էր 63-ամյա արծվաբերդցու խոտի դեզը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոտի դեզը հրկիզել էր տանտիրոջ 21-ամյա հարսը: Պարզվել է նաև, որ նա հունվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, դյուրավառ նյութով փորձել էր հրկիզել տանը կից հավանոցը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին