Կարևոր իրադարձություններ

Ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն

27 Հունվար, 2023 13:47
Ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հունվարի 28-31-ին, փետրվարի 01-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 27-ի ցերեկը 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 01-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վրկ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 29-30-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 4-6 աստիճանով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին