Կարևոր իրադարձություններ

Խաչանովը կիսաեզրափակչում պարտվել է

27 Հունվար, 2023 13:36
 Խաչանովը կիսաեզրափակչում պարտվել է

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» առաջին մրցաշար Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվել է աշխարհի չորրորդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասին (6-7, 4-6, 7-6, 3-6):

Կարեն Խաչանովը կարիերայում Ստեֆանոս Ցիցիպասի հետ խաղում էր 6-րդ անգամ՝ կրելով 6-րդ պարտությունը։

Հունվարի 29-ին 24-ամյա Ցիցիպասը եզրափակիչում կմրցի սերբ Նովակ Ջոկովիչի և ամերիկացի Թոմի Փոլի դիմակայության հաղթողի հետ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին