Կարևոր իրադարձություններ

Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել. «Հրապարակ»

27 Հունվար, 2023 09:30
Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տեղեկություններ կան, որ Seven Visions Hotels, The Dvin հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել։

Ինչպես հայտնի է, դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ ընդունված օրենքով արգելվում է Երեւանում խաղատներ բացել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ 100 միլիոն դոլար ներդրում է իրականացվում․ «Դվին» հյուրանոցը համապատասխանում է այդ ստանդարտներին։

«Որոշում չկա, բայց վերջին 10 տարիներին այդ մասին տարբեր քննարկումներ եղել են»,- մեզ փոխանցեցին «Թովմասյան հիմնադրամի» մամուլի ծառայությունից` չհերքելով այս տեղեկությունը։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ գործարարը մեծ պարտքեր է կուտակել, հույս ունի, որ խաղատուն բացելուց հետո կկարողանա դրանք մարել։ Իսկ օրեր առաջ վերջնականապես շահագործման է հանձնվել նաեւ «Դվինի» հյուրանոցային հատվածը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին