Կարևոր իրադարձություններ

Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է. Ռուբեն Ռուբինյան

26 Հունվար, 2023 22:20
Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ և տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է՝ ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի ԱԺ-ի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Իսլանդիայի վարչապետից հետաքրքրվել՝ ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառույցում իսլանդական նախագահությունը՝ այս խախտումների կապակցությամբ:

Կատրին Յակոբսդոուտիրը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն և պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան:

Կատրին Յակոբսդոուտիր (Իսլանդիայի վարչապետ) - Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը աճող մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

 Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես նախարարական կոմիտեում նախագահող, հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ կոչ անելով լիարժեքորեն վերականգնել տեղաշարժի ազատությունը և հաղորդակցությունը: 

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին