Կարևոր իրադարձություններ

Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

26 Հունվար, 2023 11:35
Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արսեն Մնացականյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,- նշված է որոշման տեքստում։

Արսեն Մնացականյանը ծնվել է 30.01.1974թ.-ին, Երևանում 

1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում, որպես հետաքննիչ, քննիչ:

1998-1999թթ. աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում, որպես իրավախորհրդատու:

1999-2009թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ:

2009-2015թթ. աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում: Զբաղեցրած պաշտոնը՝ Իրավաբանական ծառայության ղեկավար:

2015թ. մարտ-հուլիս ամիսներին աշխատել է  Արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչություն: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի  կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ:

2015-2018թթ. եղել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ:

2018-2020թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ:

2020թ. օգոստոս-հուլիս ամիսներին աշխատել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ, Կոչումը՝ արդարադատության գնդապետ:

2020-2021թթ եղել է ՀՀ պաշտպանության նախարարության Ներքին քննությունների վարչության պետի տեղակալ:

Կոչումը՝ գնդապետ:

Կրթություն

1980-1990թթ. սովորել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցում:

1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Այլ տեղեկություններ

Լեզուների իմացություն

Հայերեն

ռուսերեն 

գերմաներեն 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Հիշեցնենք՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Մեղրյանն ազատվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պաշտոնից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին