Կարևոր իրադարձություններ

Վթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան

26 Հունվար, 2023 11:26
Վթարի է ենթարկվել ՀՀ ԱԽ քարտուղարի ծառայողական մեքենան

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 126 ԼԼ 50 համարանիշի և Range Rover մակնիշի 04 ZZ 400 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երկու վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ, սակայն վթարի մեջ մեղադրում են միմյանց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը հաշվառված է ՀՀ կառավարության հաշվեկռում և սպասարկում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին