Կարևոր իրադարձություններ

Ովքեր են Սիսիանի ՏԻՄ ընտրությունների թեկնածուները. «Հրապարակ»

26 Հունվար, 2023 09:21
Ովքեր են Սիսիանի ՏԻՄ ընտրությունների թեկնածուները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Որոշ տեղեկություններով՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը, ով նախկինում ղեկավարել է համայնքը, գարնանը Սիսիանում նշանակված ՏԻՄ ընտրություններում մտադիր է առաջադրվել, այլ ոչ թե աջակցել որեւէ մեկին, ինչպես արեց վերջին ընտրությունների ժամանակ։ Սիսիանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սարգսյանն ակտիվ բանակցությունների մեջ է ընդդիմադիր տարբեր շրջանակների հետ եւ ուժերը ծանրութեթեւ անելուց հետո կհայտարարի իր առաջադրման մասին: Եթե չկարողանա բավարար կոնսոլիդացիա ապահովել իր շուրջ, ըստ ամենայնի, հանդես կգան այլ թեկնածուով։

Իսկ ՔՊ-ի թեկնածուն նույնն է՝ այս անգամ էլ իշխող ուժի ցուցակը կգլխավորի համայնքի ղեկավարի ԺՊ Արմեն Հակոբջանյանը, ով նախորդ ընտրություններին չկարողացավ 50+1 հավաքել, իսկ ավագանի անցած ուժերի միջեւ էլ կոալիցիա չկազմվեց, որ նա ստանձներ համայնքի ղեկավարումը, ինչի պատճառով էլ գնացին նոր ընտրությունների: Ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։ Նախորդ անգամվա պես, իշխանության թեկնածուի ընտրարշավի պատասխանատու է նշանակված ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով լինելու է ՔՊ թեկնածուի շտաբի պետը։ Մեզ ասացին նաեւ, որ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը հնարավոր է այս անգամ չառաջադրվի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին