«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ջերմուկի համայնքապետարանն առաջարկում է փոփոխություններ կատարել համայնքի ավագանու 2022 թ. դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման մեջ։ Համայնքի ավագանին այդ որոշմամբ սահմանել է տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները։ Որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին` համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարները խնդիր է առաջ քաշել, որ ջրմուղ-կոյուղու և համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարների հավաքագրման գործում առկա են լուրջ խոչընդոտներ։
Ըստ ավագանու որոշման` բժշկական միջամտությունները հաճախ անհետաձգելի ու հրատապ են լինում, բժիշկը ծառայություն մատուցումը չի ուշացնում, բայց գյուղացին «թերանում է» վճարել, արդյունքում բյուջեի եկամտային մասում այս առումով եկամուտ չի գրանցվում։ Խնդրի լուծման համար առաջարկվում է վճար սահմանել անասնաբույժի ծառայությունների դիմաց՝ ըստ տնտեսությունների ունեցած անասնագլխաքանակի, անկախ այն հանգամանքից՝ անասունը բուժման կարիք ունի, թե ոչ։
Եվ երրորդ` Ջերմուկ քաղաքում և Կեչուտ գյուղում համայնքի ավագանին փողոցներ է անվանակոչել, որի հետևանքով անհրաժեշտաբար պետք է վերահասցեավորվեն այն բոլոր անշարժ գույքերը, որոնք գտնվում են այդ փողոցների վրա: Վերահասցեավորումը վճարովի է, քաղաքացիները, իրենց կամքից անկախ, պետք է վերահասցեավորեն իրենց գույքը, ուստի ավագանու կողմից սահմանվում է վճարի չափի նվազեցում՝ 100 տոկոսի չափով։
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: