Կարևոր իրադարձություններ

Փոխնախարարը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

25 Հունվար, 2023 23:00
Փոխնախարարը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

Հունվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Սորենսենին պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-դանիական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերին, ներառյալ Եվրոպական Միության շրջանակներում գործընկերությանը՝ երկուստեք կարևորելով ԵՄ խորհրդի Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ որոշումը։

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպան Սորենսենին հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող մարտահրավերները և ընդգծել միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին