Կարևոր իրադարձություններ

Վանաձորի անատառամերձ հատվածում խոտածածկույթ է այրվել

25 Հունվար, 2023 22:34
Վանաձորի անատառամերձ հատվածում խոտածածկույթ է այրվել

Հունվարի 25-ին, ժամը 16։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին՝ անատառամերձ հատվածում, խոտածածկույթ է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։11-ին, մարվել՝ 18։21-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին