Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Երևանում թմրամիջոցի փաթեթներ տեղադրած քույրերը ձերբակալվել են (տեսանյութ)

25 Հունվար, 2023 16:26
Երևանում թմրամիջոցի փաթեթներ տեղադրած քույրերը ձերբակալվել են (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Ազատության պողոտայում ձերբակալել են  22 և 35 տարեկան երկու քույրերի, որոնք Երևանի բնակիչ են։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Քրեական հետախույզների տեղեկություններով՝ նրանք մայրաքաղաքի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ են տեղադրում։

Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ շուրջ 8 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, և ծալովի դանակ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրավապահները զննություն կատարեցին Ազատության պողոտայի տարբեր հատվածներում՝ հայտնաբերելով 20 փաթեթ՝ շուրջ 50 գրամ քաշով թմրամիջոց։  Ըստ 22-ամյա ձերբակալվածի՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով՝ քրոջ հետ Երևանի տարբեր վայրերում տեղադրելու համար։

Քույրերի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

 

Լրահոս

Դիտել ավելին