Կարևոր իրադարձություններ

Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Բրիտանիայի ԱԳՆ

25 Հունվար, 2023 16:19
Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի. Բրիտանիայի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, բրիտանական կառավարությունն ակտիվորեն համագործակցում է երկու երկրի կառավարությունների հետ:Այս մասին հայտարարել է պետքարտուղարի Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով խորհրդարանական տեղակալ Դևիդ Ռաթլին։

Հունվարի 24-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի է ունեցել հատուկ քննարկում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հումանիտար հետևանքների վերաբերյալ:

Մի շարք պատգամավորներ հանդես են եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել անհապաղ վերաբացել միջանցքը։

«Մեծ Բրիտանիան աջակցում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քայլերին։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով:

Լաչինի միջանցքը փակել են ադրբեջանցի ցուցարարները՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը զրկելով ապրուստի միջոցներից: Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա կետ Լաչինի միջանցքով անարգել ճանապարհորդելու մասին։

Բրիտանական կառավարությունն ուղղակի հայտարարում է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է ապաշրջափակի Լաչինի միջանցքը»,-ասել է Դևիդ Ռաթլին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին