Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    415,5
    431,5

  • RUB

    5,34
    5,74

Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Նա, ում սպասում էին» հայ-ֆրանսիական ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

25 Հունվար, 2023 23:24
Կայացել է «Նա, ում սպասում էին» հայ-ֆրանսիական ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

Կինոյի տան մեծ դահլիճում կայացել է հայ-ֆրանսիական «ՆԱ, ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաև ֆիլմի ռեժիսոր, Կաննի «Ոսկե արմավենու» մրցանակակիր Սերժ Ավեդիքյանը:

Կինոյի տան պրեմիերաներում և ցուցադրություններում ձևավորվում է հետաքրքիր ավանդույթ՝ ֆիլմի դիտումից հետո խոսել ռեժիսորի, ստեղծագործական կազմի անդամների հետ, քննարկել ֆիլմը, կիսվել տպավորություններով ու կարծիքներով:

Ինչպես փոխանցում են Հայաստանի կինոգործիչների միությունից, այս անգամ դրան պատրաստ էր նաև Սերժ Ավեդիքյանը:

Ձևավորվող ավանդույթի համաձայն`ֆիլմի դիտումից առաջ և հետո ներկաները կինոթանգարանում՝ կինոմշակութային միջավայրում, հնարավորություն են ունենում շփվել, զրուցել, սուրճ խմել լեգենդար «Բուխարու սրահ»-ում և զգալ իրենց արվեստային միջավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին