Կարևոր իրադարձություններ

Բազմաղբյուրում երիտասարդին դանակահարել էր համագյուղացին

25 Հունվար, 2023 15:04
Բազմաղբյուրում երիտասարդին դանակահարել էր համագյուղացին

Հունվարի 24-ին, ժամը 10.50-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա երիտասարդ:

Նա հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Աշտարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր 23-ամյա համագյուղացին:

Նա Բազմաղբյուր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով ծալովի դանակ: Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է դանակահարել 32-ամյա համագյուղացուն:

Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին