Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Մոդրիչը մերժել է Ալ-Նասրի առաջարկը

25 Հունվար, 2023 14:43
Մոդրիչը մերժել է Ալ-Նասրի առաջարկը

Աշխարհի լավագույն կիսապաշտպաններից Լուկա Մոդրիչը մերժել է Ալ-Նասր ակումբի առաջարկը, գրում է 24Sata պորտալը։ Հաղորդվում է, որ խորվաթը մտադիր է մադրիդյան ակումբում ավարտել իր գավաթներով հարուստ խաղային կարիերան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ցանցում լուրեր էին հայտնվել, որ սաուդյան Ալ-Նասրը Լուկա Մոդրիչին առաջարկել է երկուսուկես տարվա պայմանագիր և ընդհանուր 100 միլիոն եվրո աշխատավարձ։

2023 թվականի սկզբին Ալ-Նասրը պաշտոնապես պայմանագիր կնքեց Մոդրիչի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Հաղորդվում է, որ Ալ-Նասրը հետաքրքրված է նաև այլ հայտնի խաղացողներով, ինչպիսիք են՝ Էդեն Ազարը, Պեպեն, Մարկո Ռոյսը:

 

Լրահոս

Դիտել ավելին