Կարևոր իրադարձություններ

Արցախում կուտակված գազն կտրամադրվի առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին

25 Հունվար, 2023 14:09
 Արցախում կուտակված գազն կտրամադրվի առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 45-րդ օրվա տեղեկագիրը։

Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը:

Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ:

Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ՝ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին:

Սակայն, հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը, որոշվել է, որ կուտակված գազն այսուհետ կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին