Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419
    435

  • RUB

    5,41
    5,81

Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

25 Հունվար, 2023 13:03
ՊԵԿ-ը  հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

Հայաստանի ամենամեծ հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած մոտ 144 միլիարդ դրամ հարկերով: 2021-ի համեմատ կոմբինատն ավելի քան կրկնապատկել է հարկերի չափը։

Երկրորդ ամենամեծ հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ վճարած 52,2 միլիարդ դրամ հարկերով (2021-ին վճարել էր 47,8 միլիարդ դրամ):

Վճարած հարկերի մեծությամբ երրորդ տեղում ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող «Գրանդ տոբակո»-ն է՝ 45 միլիարդ դրամի չափով վճարած հարկերով։

 

Լրահոս

Դիտել ավելին