Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի նախագահը կժամանի Հայաստան

25 Հունվար, 2023 12:35
Եգիպտոսի նախագահը կժամանի Հայաստան

Տարածաշրջանային այցի շրջանակում առաջիկա օրերին Հայաստան է ժամանելու Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին: 

1lurer.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը:  

«Աբդել Ֆաթահ էլ-Սիսին տարածաշրջանային այցով առաջիկա օրերին գալիս է Հայաստան»,- հայտնել է Մարգարյանը: 

Հայաստան այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Հրավերը եղել է հայկական կողմից:

Այս այցին նպաստել է նաև 2022 թ. նոյեմբերին ՀՀ նախագահի այցելությունը Եգիպտոս: 

 

Լրահոս

Դիտել ավելին