Կարևոր իրադարձություններ

Մեկ օր հետևել էր տանտիրուհուն, ապա գողացել գումար և պայուսակ

25 Հունվար, 2023 11:26
 Մեկ օր հետևել էր տանտիրուհուն, ապա գողացել գումար և պայուսակ

Ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում տված 58-ամյա կինը հայտնել էր, որ անցած տարվա դեկտեմբերի 29-ի երեկոյան իր տնից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որը տանը մարդ չէր եղել, դուռն էլ բաց էր։ Հյուրասենյակից տարել էին 30 000 դրամ և պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր, բանկային քարտեր ու 75 000 դրամ։

Տաշիրի քրեական հետախույզների օրեր տևած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված 42-ամյա տղամարդը։

Նա դեպքի նախորդ օրվանից հետևել էր կնոջ շարժին։ Նկատելով, որ 58-ամյա կինն առանց տան մուտքի դուռը փակելու հեռացավ, մտել էր ներս ու գողություն արել։

42-ամյա տաշիրցի տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, ապա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին