Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419
    435

  • RUB

    5,41
    5,81

Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը խոսում է ծովով Վրաստանի հետ ուղևորափոխադրում սկսելու մասին

25 Հունվար, 2023 11:19
Ռուսաստանը խոսում է ծովով Վրաստանի հետ ուղևորափոխադրում սկսելու մասին

Ռուսաստանի Սոչի քաղաքի ծովային նավահանգիստը Վրաստանի հետ բանակցություններ է վարում Սև ծովով ուղևորափոխադրման շուրջ, Aliq.ge-ի փոխանցմամբ այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը։

Նշվում է, որ Սոչիից Վրաստան ուղևորափոխադրումը, հավանաբար, կիրականացվի դեպի Բաթումիի նավահանգիստ:

«Սոչիի ծովային նավահանգիստը բանակցություններ է վարում Սև ծովով դեպի Աբխազիա և Վրաստան ուղևորափոխադրումների շուրջ»,- ТАСС-ին հայտնել է Սոչիի ծովային նավահանգստի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովը։

Վլադիմիրովը հույս է հայտնել, որ ուղևորափոխադրումները կիրականացվեն դեպի Աբխազիա և Վրաստան: Ըստ նրա՝ բանակցությունները շարունակվում են, և նախատեսվում է փոխադրումներն սկսել այս ամառվանից:

«Ուղևորային և ծովային նոր երթուղիների մեծ պահանջարկ կա։ Մենք կփորձենք որքան հնարավոր է բավարարել մեր զբոսաշրջիկների պահանջները»,- հավելել է Վլադիմիրովը:

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից հայտնել են, որ իրենք նման տեղեկություն չունեն:

Պաշտոնական տվյալներով՝ 2022 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 1 մլն 405 հազար 552 քաղաքացի։

 

Լրահոս

Դիտել ավելին