Կարևոր իրադարձություններ

Ալիևը հիմա փորձելու է շատ կարճ ժամանակահատվածում գոնե նվազագույն զիջումներ կորզել Արցախից. փորձագետ

24 Հունվար, 2023 23:53
Ալիևը հիմա փորձելու է շատ կարճ ժամանակահատվածում գոնե նվազագույն զիջումներ կորզել Արցախից. փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքվի «բռնապետի» վրա ճնշումների մեծացումը զուգահեռաբար բերելու է Արցախի շրջափակման օղակի ավելի սեղմման։

Նա շեշտել է, որ Ալիևը հիմա փորձելու է շատ կարճ ժամանակահատվածում գոնե նվազագույն զիջումներ կորզել Արցախից։

Այս մասին նա մասնավորապես գրել է․

«Ինչո՞ւ եմ ասում Արցախից, քանի որ հասկացել է, որ Արցախով չի կարող Հայաստանից զիջումներ կորզել, բայց փորձելու է ներքին լսարանին գոհացնել»։

 

Լրահոս

Դիտել ավելին