Կարևոր իրադարձություններ

2443 ծառայություն՝ «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում

24 Հունվար, 2023 20:40
2443 ծառայություն՝ «Կյանքի ստենտ» ծրագրի շրջանակներում

Սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունների շրջանակներում 2022 թվականի ֆինանսական տարում (2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը) մատուցվել է 2.443 ծառայություն:

«Stent for Life» կյանք փրկող ծրագիր` պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում` ամբողջ բնակչության շրջանում (անկախ սոցիալական կարգավիճակից և տարիքային խմբից):

Ծրագիրը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում ապահովում է դեղապատ ստենտի տեղադրումն` անվճար, իսկ աորտա-կորոնար շունտավորումը` արտոնյալ պայմաններով:

Սահմանված կլինիկական չափանիշներն են`

• «Սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիա» ախտորոշումը կամ

• «Սրտամկանի սուր ինֆարկտ առանց ST-էլևացիայի» ախտորոշումը, երբ առկա է տրոպոնինի > 1000նգ/լ ցուցանիշ և սրտամկանի ինֆարկտ-պատասխանատու գոտևորող կորոնար զարկերակի կամ նրա մարգինալ ճյուղերից մեկի թրոմբոզ կամ նշանակալի անկայուն նեղացում,

• Սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպումն իրականացվում է իշեմիայի ախտանիշների կլինիկական դրսևորումից 12 ժամվա ընթացքում` ներառյալ ախտորոշումը ճշտելու և պացիենտին բժշկական հաստատություն տեղափոխելու ժամանակահատվածը:

Ծրագիրն իրականացվում է 13 բժշկական հաստատությունում, մասնավորապես Երևանում`

• «Աստղիկ» ԲԿ

• «Արամյանց» ԲԿ

• Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ

• «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

• «Նորք Մարաշ» ԲԿ

• «Էրեբունի» ԲԿ

• «Բեսթ Լայֆ» ԲԿ

• «Շենգավիթ» ԲԿ

• «Արմենիա» հանրապետական ԲԿ

• Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր

Մարզերում`

• Վանաձորի ԲԿ

• Գյումրու ԲԿ

• Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն:

 

Լրահոս

Դիտել ավելին