Կարևոր իրադարձություններ

Կոչ եմ անում ակտիվացնել ջանքերը Լաչինի միջանցքում իրավիճակի կարգավորման համար. Ջոան Պոնս

24 Հունվար, 2023 19:22
Կոչ եմ անում ակտիվացնել ջանքերը Լաչինի  միջանցքում իրավիճակի կարգավորման համար. Ջոան Պոնս

ԵԱՀԿ Խորհրդարանական վերաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխնախագահ Ջոան Պոնս անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանը՝ նշելով․

«Ես ուշադիր հետևել եմ Լաչինի միջանցքի շուրջ ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդագրություններին և շատ մտահոգված եմ այդ շրջանում տեղի բնակիչների առօրյա կյանքի վրա ազդեցության մասին հաղորդագրություններով, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը սահմանափակվել է արդեն մի քանի շաբաթ: Չնայած ես բարձր եմ գնահատում Լաչինի ճանապարհին շարունակվող բողոքի ակցիայի հետևանքները մեղմելու հատկապես ԿԽՄԿ-ի ջանքերը՝ կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակի շուտափույթ կարգավորումն ապահովելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին