Կարևոր իրադարձություններ

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ. Իսրայելի նախագահը ցավակցել է զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհի կապակցությամբ

24 Հունվար, 2023 18:55
Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ. Իսրայելի նախագահը ցավակցել է զինվորական կացարանում բռնկված ողբերգական հրդեհի կապակցությամբ

Ինչպես հայտնում են Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոսի գրասենյակից, Իսրայելի նախագահը ՀՀ նախագահին ցավակցել է զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։ Նա նամակ է հղել, որում մասնավորապես ասված է․

«Ձերդ գերազանցություն,

Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:

 

Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:

 

Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և  շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:

Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն՝ թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն, ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»:

 

Լրահոս

Դիտել ավելին