Կարևոր իրադարձություններ

Վաղվանից Արցախում հովհարային անջատումներ կիրականացվեն օրական 3 անգամ

24 Հունվար, 2023 18:47
Վաղվանից Արցախում հովհարային անջատումներ կիրականացվեն օրական 3 անգամ

«Արցախէներգո» ՓԲԸ-ն հայտնում է, որ հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:

Ս․թ․ հունվարի 25-ին, ժամը 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։

«Արցախէներգո» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը:

Մանրամասն տեղեկատվությունների համար կարող եք այցելել «Արցախէներգո» ընկերության ֆեյսբուքյան էջ։

 

Լրահոս

Դիտել ավելին