Կարևոր իրադարձություններ

Նվիրաբերված 100 տոննա պարենային մթերքը հնարավոր չէ հասցնել Արցախ

24 Հունվար, 2023 18:22
Նվիրաբերված 100 տոննա պարենային մթերքը  հնարավոր չէ հասցնել Արցախ

Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է․

««Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:

Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:

Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:

Նշված իրավիճակում անթույլատրելի ենք համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որը հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ է հետապնդում»:

 

Լրահոս

Դիտել ավելին