Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան Բելառուսին առաջարկել է պայմանագիր կնքել. Լուկաշենկո

24 Հունվար, 2023 17:26
Ուկրաինան Բելառուսին առաջարկել է պայմանագիր կնքել. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ղեկավարությունն առաջարկում է Մինսկին չհարձակման պայմանագիր կնքել:

Ինչպես գրում է ԲելՏԱ-ն, Լուկաշենկոյի կարծիքով՝ նման առաջարկը կասկածելի է.

«Չգիտեմ, թե ուկրաինացիների ինչին է դա պետք։ Մի կողմից մեզ խնդրում են Ուկրաինայի հետ ոչ մի դեպքում չկռվել, որ մեր զորքերը դեպի այդ կողմ չշարժվեն, առաջարկում են չհարձակման պայմանագիր կնքել, իսկ մյուս կողմից պատրաստում են այս պայթուցիկ խառնուրդն ու զինվում»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին