Կարևոր իրադարձություններ

Գետափում մոտ 140 դեղձենի է ջերմահարվել

24 Հունվար, 2023 16:41
Գետափում  մոտ 140 դեղձենի է ջերմահարվել

Հունվարի 24-ին, ժամը 15:15-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ գյուղի «Դեղձանոց» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 15:42-ին։

Այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ մոտ 140 դեղձենի։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին