Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    419,5
    435,5

  • RUB

    5,4
    5,8

Կարևոր իրադարձություններ

Մինասյանը ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները

24 Հունվար, 2023 15:50
Մինասյանը ԱՄՆ պաշտոնյային ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության առաքելության և Արդարադատության նախարարության երկարամյա համագործակցությունը:

Նախարարն ընդգծել է հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ այնպիսի նախաձեռնությունների կարևորությունը, ինչպիսին 2022 թվականի դեկտեմբերին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած Հակակոռուպցիոն միջազգային համաժողովն է ու Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովը։

Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում իրականացված աշխատանքներն ու շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության և Պարեկային ծառայության կայացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած ջանքերի համար:

Հանդիպմանը Գրիգոր Մինասյանը ներկայացրել է նաև արդարադատության ոլորտում իրականացվող դատաիրավական բարեփոխումները, որի նպատակն է՝ դատական համակարգի անկախության, անկողմնակալության և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացումը, հանրային ծառայությունների մատուցման որակի բարելավումը, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարելավումը, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրումը և այլ քայլեր, որոնք էապես անհրաժեշտ են ՀՀ դատաիրավական համակարգի զարգացման համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին