Կարևոր իրադարձություններ

Երբ և որտեղ տեղի կունենա Չարլզ III-ի թագադրման շքեղ արարողությունը

24 Հունվար, 2023 19:57
Երբ և որտեղ տեղի կունենա Չարլզ III-ի թագադրման շքեղ արարողությունը

Բուքինգհեմյան պալատը հրապարակել է Չարլզ III թագավորի և թագուհի Կամիլայի թագադրման ծրագրերը: Բացի Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում պաշտոնական արարողությունից, Վինձորի ամրոցում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն, ինչպես ասվեց` աշխարհի ամենահայտնի երաժշտական ​​արտիստները և հատուկ հավաքված «թագադրման երգչախումբը»։

Համերգը, որը նախատեսված է մայիսի 7-ին, կհեռարձակի BBC-ն։

Բուն թագադրումը տեղի կունենա մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Օրը սկսվում է հանդիսավոր երթով դեպի տաճար, և ավարտվում է թագավորի և թագուհու ավանդական տեսքով Բուքինգհեմյան պալատի պատշգամբում:

Թագավորը և թագուհին ասացին, որ հույս ունեն, որ թագադրումը հնարավորություն կտա ամբողջ երկրին մասնակցել տոնակատարությանը և նշել իրենց հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին