Կարևոր իրադարձություններ

Այլընտրանք՝ Արցախում տրանսպորտային միջոցները հաշվառել չկարողացող անձանց համար

24 Հունվար, 2023 12:50
Այլընտրանք՝ Արցախում տրանսպորտային միջոցները հաշվառել չկարողացող անձանց համար
Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ՀՀ-ից կամ այլ երկրներից ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ և ճանապարհի շրջափակման պատճառով չեն կարողացել վերադառնալ Արցախ հաշվառելու տրանսպորտային միջոցները (ստանալ հաշվառման համարանիշ և տեխանձնագիր), կարող են ՀՀ ոստիկանության ՃՈ roadpolice.am կայքում նախապես կատարել տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում, նշելով Երևանի հաշվառման քննական բաժին:Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։
 
Կայքում լրացնելով բոլոր հրահանգները, դուք կստանաք SMS հաղորդագրություն, որից հետո Ձեզ կհրավիրեն բաժին՝ հաշվառելու տրանսպորտային միջոցը:
 
Հասցե ք. Երևան. Գաջեգործների փող., 76 շենք
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին