Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Նժարին 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրն է. Շիրակի մարզպետ

24 Հունվար, 2023 11:45
Նժարին 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրն է. Շիրակի մարզպետ

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Արցախի շրջափակամնը, գրել է. 

«Միջազգային հանրության, աշխարհի առաջադեմ հասարակության ամենակոշտ գնահատականն անգամ ունակ չէ սթափեցնել բռնատիրական ռեժիմի պարագլուխներին։ Բնապահպանական կեղծ օրակարգի իրական թիրախը խաղաղ բնակչությունն է, որը պատանդի կարգավիճակում է պահվում։

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է 44 օր։ Ի հեճուկս Ադրբեջանի սին պնդումների, այժմ աշխարհին ի ցույց են դրվել այդ երկրի իրական նկրտումները՝ պետական մակարդակով հայատյացության քարոզի պտուղները։ Ծայրահեղ ատելության հռետորաբանության, խաղաղ բնակչության նկատմամբ ակնառու սպառնալիքների ու պարբերական բնույթ կրող ահաբեկումների տրամաբանական շարունակությունն են վերջին մեկ ու կես ամսվա գործողությունները։ Լաչինի միջանցքի արգելափակմամբ հումանիտար աղետի էությունը ադրբեջանական ռազմաքաղաքական վերնախավի ձեռագրաբանության ցցուն դրսևորումն է, որն ավելի խորքային ասպեկտ ունի՝ Էթնիկ զտում։
Օրերս Ադրբեջանը հերթական անգամ խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Խաղաղ բնակչությունը զրկված է ջեռուցումից, պարբերաբար էլեկտրաէնեգիայից, սննդից, բուժօգնությունից, ազատ տեղաշարժից, իսկ երեխաների իրավունքների աղաղակող խախտումները ակնառու են բոլորի համար։ Վերոգրյալը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի բազմաթիվ դրույթների կոպտագույն խախտում է։

21-րդ դարում հումանիտար աղետի ու ցեղասպան շրջափակման գերնպատակը մեկն է ՝ Արցախի հայաթափում, նժարին՝ 120 հազար մեր հայրենակցի ճակատագիրը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին