Կարևոր իրադարձություններ

Արցախի խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են

24 Հունվար, 2023 11:37
Արցախի խանութներում գրեթե բոլոր ապրանքատեսակները սպառված են

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 44-րդ օրվա տեղեկագիրը:

ԱՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը․ Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա:

Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից: Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում:

Այս պահին պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրվում են խանութներին։ Շաքարավազը, բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։  Նախապատրաստական աշխատանքներ են տարվում գարնանացանի կազմակերպման ուղղությամբ, սակայն այս պահին առկա է դիզվառելիքի խնդիր, որը մինչև շրջափակումը ներկրվում էր Հայաստանից:

Դիզվառելիքի սուր պակասի պատճառով գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպումը դժվար է լինելու։

 

Լրահոս

Դիտել ավելին