Կարևոր իրադարձություններ

Արցախում գործող բանկերի քարտերը կսպասարկվեն առանց միջնորդավճարի

24 Հունվար, 2023 11:29
Արցախում գործող բանկերի քարտերը կսպասարկվեն առանց միջնորդավճարի
Այսուհետև Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերն սպասարկելու է առանց միջնորդավճար գանձելու, իսկ դրա՝ տեխնիկապես անհնարինության դեպքում՝ գանձված միջնորդավճարը քարտապանին կվերադարձվի գործարքի հաջորդ օրը:Այս մասին հայտնում են ԱՀ օպերատիվ շտաբից։
 
Արձագանքելով բնակչության կողմից բարձրացված խնդրին և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի Օպերատիվ շտաբը հարցը քննարկել էր ՀՀ կենտրոնական բանկի հետ, որից հետո Արցախում գործող բոլոր բանկերին առաջարկվել էր վերոնշյալ կարգավորումը:
 
Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են հայտնել ապահովել ընթացակարգի իրականացումը:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին