Կարևոր իրադարձություններ

Խաչատուր Սուքիասյանը Դուբայում կմասնակցի Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին

24 Հունվար, 2023 11:18
Խաչատուր Սուքիասյանը Դուբայում կմասնակցի Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին Դուբայ գործուղելու մասին։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Սուքիասյանն Արաբական Միացյալ Էմիրություններ է գործուղվում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նա այնտեղ կլինի 2023 թվականի փետրվարի 13-15-ը։

Նշվում է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարվում է Խաչատուր Սուքիասյանի անձնական միջոցների հաշվին:

 

Լրահոս

Դիտել ավելին