Կարևոր իրադարձություններ

Քոչարյանների անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել. «Հրապարակ»

24 Հունվար, 2023 08:30
Քոչարյանների անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Տարին բարեհաջող չի սկսվել մեր գործընկերների համար։ Մասնավորապես տեղեկացանք, որ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում եւս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական  խնդիրներով։

Գործընթացը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի․ թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձեւավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին