Կարևոր իրադարձություններ

Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցե՞ն միջնորդությունների քննարկմանը. «Ժողովուրդ»

24 Հունվար, 2023 08:16
Ընդդիմադիր պատգամավորները կմասնակցե՞ն միջնորդությունների քննարկմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցելու են փետրվարի 7-ին մեկնարկելիք ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանին: Հենց այդ նստաշրջանի ժամանակ էլ ներկայացվելու են պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունները: Երեկ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս մեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին:

Այս անգամ դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին հարցին համաձայնություն տալու վերաբերյալ: Հունվարի 20-ին նման միջնորդություն երեք դրվագով ներկայացվել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մասով:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջնորդություններ կլինեն նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի եւ Գեղամ Մանուկյանի մասով:

Եվ ահա, մեր տեղեկություններով, ընդդիմադիր պատգամավորները որոշել են մասնակցել նիստին, ակտիվ հարցադրումներ անել եւ ելույթներ ունենալ:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին