Կարևոր իրադարձություններ

Փարիզի քաղաքապետի հետ զրույցում ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները. ԱՀ նախագահ

23 Հունվար, 2023 21:17
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Փարիզի քաղաքապետի հետ զրույցում ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները. ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ, 

Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:

Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին