Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը. Ռուբեն Ռուբինյան

23 Հունվար, 2023 21:02
Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը. Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ 2023 թվականի ձմեռային նստաշրջանի նիստում ներկաներին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին զարգացումները: Այս մասին գրում է 1lurer.am-ը։

«Հարգելի՛ գործընկերներ, վերջին նիստի ընթացքում մենք քննարկում անցկացրինք այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, օկուպացրեց դրա մի մասը և ռմբակոծեց քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանի տարածքի խորքում։ Դեռ այն ժամանակ քննարկման ընթացքում բանախոսների մեծ մասը Ադրբեջանին կոչ արեց անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Արդեն անցել է մի քանի ամիս, և, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ դա կատարվել է։

Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ վերջերս Ադրբեջանի նախագահ Ալիևը հպարտությամբ հայտարարեց, թե Ադրբեջանն այժմ ունի ավելի լավ դիրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում Հայաստանի օբյեկտներին հարվածելու համար: Բայց սա ամենասարսափելին չէ, որ պարոն Ալիևն ասել է այդ ռևիզիոնիստական և ռազմատենչ հայտարարության մեջ: Նա նշել է, որ Հայաստանի կեսը պատմական Ադրբեջանի մաս է, ներառյալ՝ մայրաքաղաք Երևանը: Նա Հայաստանն անվանել է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս ռևիզիոնիստական և ծավալապաշտական տերմինը մտել է Ադրբեջանի պաշտոնական խոսույթ, և դա վկայում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան շարունակելու ակնհայտ մտադրության մասին։ Սա չպետք է ընդունելի լինի»։

Շարունակությունը՝ այստեղ։

 

Լրահոս

Դիտել ավելին