Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    421
    437

  • RUB

    5,39
    5,79

Կարևոր իրադարձություններ

Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է 1502 խախտում

23 Հունվար, 2023 20:14
Մարզերում ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է  1502 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 1502 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 9 տրանսպորտային միջոց։

 
 

Հայտնաբերվել է ոչ սթափ 9 վարորդ։ 4 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

Լրահոս

Դիտել ավելին